
Աշխարհի ամենաբարձր խարույկը տեսնելու համար անհրաժեշտ է այցելել Նորվեգիա (տեսանյութ, լուսանկարներ)

Webpark.ru կայքի փոխանցմամբ՝ աշխարհի ամենամեծ խարույկը տեսնելու համար անհրաժեշտ է այցելել Օլեսուն, որը գտնվում է Նորվեգիայում: Այստեղ միմյանց վրա են դնում բազմաթիվ ընդկալներ (տակնոց), որով և խարույկի բարձրությունը հասնում է ավելի քան 40 մետրի:
Այս ամենը տեղի է ունենում Հովհաննես Մկրտչի ծննդյանը նվիրված ամենամյա փառատոնի ժամանակ: Օլեսունի ավանդական խարույկը հայտնի է որպես Slinningsbаlet: 2010 թվականին գրանցվել է խարույկի բարձրության ռեկորդային ցուցանիշ՝ 40.45 մետր: Նախորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 1993 թվականին՝ 37.84 մետր:
Խարույկի լայնությունը կազմում է մոտ 20 մետր, դրա պատրաստմանը մասնակցում է 30-40 մարդ, իսկ վերջում մեկը բարձրանում է այդ կառույցի վրա, որպեսզի այրի այն: Եթե կրակը չսկսի այրվել վերից վար, ապա դա կարող է սարսափելի հետևանքներ ունենալ վերջինիս համար: