
Գվարդիոլան մտադիր է գլխավորել Մանչեսթեր Սիթին

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Սպասվում է, որ իսպանացի մասնագետն անգլիական ակումբում 10 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ կստանա։
«Ես 100%-ով վստահ եմ, որ Պեպն այս ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»։ Երբ ես ասում եմ 100%, ես նկատի չեմ ունենում 99, այլ իսկապես խոսքը 100-ի մասին է», – նշել է պարբերականին մոտ կանգնած աղբյուրը։
Ավելի վաղ նշվում էր, որ Գվարդիոլան կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Բավարիան» կամ «Միլանը»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը