
Թուրքիայում հայտնաբերվել են մարմարի վիթխարի պաշարներ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իննամսյա հետախուզական աշխատանքների արդյունքում Բուրսա նահանգում հայտնաբերվել են մարմարի վիթխարի պաշարներ, որոնք գնահատվում են մոտ 900 միլիոն տոննա:
Հայտնաբերված նոր հանքավայրերի պաշարները գնահատվում են 105 միլիարդ դոլար: Հանքավայրերի մշակումը տենդերի միջոցով փոխանցվելու է մասնավոր սեկտորին: 2012 թվականին Թուրքիայի հանքային հումքի արտահանումը կազմել է 4.1 միլիարդ դոլար, որից 1.9 միլիարդ դոլարը բաժին է ընկել մարմարի արտահանմանը:
Թուրքիան պլանավորել է մինչև 2023 թվականը մարմարի արտահանումը մեծացնել մինչև 7 միլիարդ դոլարի: