Մերկասառույցի պատճառով ավտովթարի հետևանքով Գյումրու դեպոյի ողջ ղեկավար կազմը հայտնվել է հիվանդանոցում (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունվարի 12-ին ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Թալին-Մաստարա գյուղի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի փաստով :

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել էին Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Բաբկեն Ղաբանյանի վարած «Օպել» մակնիշի 34 ՍT 563 համարանիշի և Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա Աղաս Մանուկյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 05 ՍՏ 488 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել վարորդներն ու ուղևորները: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված անձինք են Գյումրու քաղաքի բնակիչներ 63 ամյա Գրիշա Գրիգորյանը, ով աշխատում է Գյումրիի դեպոյում գլխավոր մասնագետ, 31ամյա Մայիս Գրիգորյանը՝ Գյումրու դեպոյում բաժնի պետ , 57 ամյա Վալերի Մուրադյանը՝ Գյումրու դեպոյի տնօրեն, 39 ամյա Կարեն Աղզուբցյանը՝ Գյումրու դեպոյում ինժիներ: Նշված անձինք Օպելի ուղևորներն են եղել:

SjQiUwFmp9yzJoV7nNX5_tn

oktssOTFVXrL7wlwygeZ_tn

 

i4splPN8pX8hESNlpZPk_tn

 

B0iZdFEJCPgx2yJIqzDD_tn

 

ybTSmdONNrApOcfFClg0_tn

Հիվանդանոց են տեղափոխվել նաև «Գազ 31-10» ի վարորդ , 27-ամյա Աղաս Մանուկյանը, ուղևորներ 43 ամյա Աշոտ Մանուկյանը, 43 ամյա Ալիսա Մանուկյանը, 51 ամյա Աղվան Մանուկյանը:

Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել մերկասառույցի պատճառով:

 

shamshyan.com

 

Տեսանյութեր

Լրահոս