Բաժիններ՝

Լևոն Արոնյանը` Քիմ Քարդաշյանի ցանկության մասին (տեսանյութ)

Լյուկ վան Վելիի հետ պարտիան ավարտելուց հետո Լևոն Արոնյանը պատասխանել է լրագրողի հարցերին։ Նա, մասնավորապես, մեկնաբանել է այսօրվա պարտիան, և անդրադարձել է նաև Քիմ Քարդաշյանի հայտնի գրառմանը։

-Լևոն առաջին պարտիան ոչ-ոքի ավարտեցիր, ինչպես ընթացավ այն:

-Շատ հետաքրքիր խաղ էր: Մրցակիցս համարձակ խաղաց` վերցնելով b2 զինվորին, որից հետո նրան հաջողվեց ճիշտ պաշտպանվել, թեև ինձ թվում էր, որ նրա դիրքը պարտված է: 43-րդ Rxc5 քայլս չի կարելի հաջող համարել: Ավելի ճիշտ կլիներ սպասել: Վստահ չեմ, որ այդպես կհաղթեի, բայց սևերը լուրջ ճնշման տակ էին: Այդուհանդերձ, ես բավարարված եմ: Չէ՞ որ սա իմ սիրելի մրցաշարի մեկնարկային պարտիան էր, որը շատ հետաքրքիր ստացվեց:

Լրագրողի այն հարցին ,թե արդյոք Լևոնը լսել է Twitter-ում նրա անվան հետ կապված գրառման մասին, որում Քիմ Քարդաշյանը ցանկանում է շախմատ սովորել Արոնյանի օգնությամբ, անվանի շախմատիստն ասել է. «Ես ոչ այնքան հաճախ եմ լինում ուշադրության կենտրոնում… Կարծում եմ՝ զվարճալի է»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս