
Լևանդովսկին կարող է տեղափոխվել Յուվենտուս. գործակալ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն շարունակում են այլ ակումբ «տեղափոխել»։ Այս անգամ Լևանդովսկու ապագայի մասին խոսել է նրա գործակալը՝ Ցեզարի Կուխարսկին, ով անգամ նշել է, թե որ ակումում կարող է նոր մրցաշրջանը սկսել լեհ ֆուտբոլիստը։
«Այո, Լևանդովսկին կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։ Սակայն այս տրանսֆերի շուրջ ավելի մանրամասն տեղեկություն հաղորդելու համար դեռ շուտ է», – գործակալի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Լևանդովսկու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը