Բաժիններ՝

15-ամյա աշակերտուհին, իմանալով, որ հղի է, իրեն նետել է գնացքի անիվների տակ

Ռուսաստանի Դաշնությունում 15-ամյա աշակերտուհին իրեն նետել է գնացքի անիվների տակ` կրկնելով Աննա Կարենինայի ողբերգությունը: Այս մասին գրում են ռուսաստանյան լրատվական կայքերը: Ողբերգությունը տեղի է ունեցել Կրասնոդարի մարզի Գուլկեվիչի քաղաքում: Վիկտորիա Բ.-ն դիմել է ինքնասպանության այն բանից հետո, երբ իմացել է, որ հղի է:

«Պարզվել է, որ գնացքի անիվների տակ նետվելու պատճառը եղել է անբաժան սերը: Թողած գրությություններից մեկն աղջնակը հասցեագրել է իր ընկերոջը, իսկ մյուսը` իր մորը»,-գրում է  argumenti.ru-ն,- «նա գրել է, որ ափսոսում է տեղի ունեցածի համար և ցավում է, որ մոր հետ լավ հարաբերություններ չի ունեցել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս