Միքայել Մինասյանը` Հովիկ Աբրահամյանի տեղակալ

Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի երեկվա նիստում (որին մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀԿ վերնախավի այլ ներկայացուցիչներ) նշանակվել են շտաբի պետի տեղակալները: Նրանք 5-ն են` Միքայել Մինասյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Գեւորգյան, Կարեն Կարապետյան և Լեւոն Յոլյան:

Հարցին, թե ի՞նչ գործառույթներ են  կատարելու շտաբի պետի տեղակալները, Շարմազանովը կոնկրետ պատասխանել չի ցանկացել՝ ասելով. «Յուրաքանչյուր տեղակալ կունենա իր գործառույթները, դա արդեն կորոշի շտաբը, շտաբի պետը»։

Թղթակցի հարցին, թե ինչ գործառույթ է կատարելու Միքայել Մինասյանը, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանել է. «Միքայել Մինասյանը կատարելու է շատ կարևոր գործառույթ, ինչպես նաեւ բոլոր շտաբի պետերը»: Թե ո՞րն է այդ կարեւոր գործառույթը, Շարմազանովը չի ասել:

 

Տեսանյութեր

Լրահոս