Հայտնի է դարձել Արևելյան գործընկերության երկրների երրորդ գագաթաժողովի անցկացման ժամկետը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների երրորդ գագաթաժողովը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Այս մասին հայտնում են լիտվական ԶԼՄ-ները:

ԵՄ-ի երկրների ու Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009 թվականին Պրահայում: Երկրորդ գագաթաժողովը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերին Լեհաստանում: Դրան մասնակցել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի, ԵՄ-ի հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և այլոք:

Այդ գագաթաժողովում քննարկվել են ԵՄ-ի և ծրագրի մասնակից երկրների միջև համագործակցությանն առանչվող առավել այժմեական հարցեր, այդ թվում նաև քաղաքական հարցեր, տնտեսական համագործակցության ամրապնդումը:

 

Տեսանյութեր

Լրահոս