Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների հրամանատարությունը գարնանը կհանձնի Աֆղանստանին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում գործող Անվտանգության աջակցման միջազգային ուժերը (ISAF) սկսելու են իրականացնել օժանդակ գործառույթներ՝ արդեն այս գարնանը մարտական գործողությունների հրամանատարությունը հանձնելով աֆղանական ազգային բանակին: Այդ գործընթացը տեղի կունենա պլանավորվածից մի քանի ամիս շուտ:

Այս մասին հայտարարվել է Սպիտակ տանը ԱՄՆ և Աֆղանստանի նախագահներ Բարաք Օբամայի և Համիդ Քարզայի միջև անցկացված բանակցությունների արդյունքներով: Դրանում նաև նշված է, որ ամռանը պետք է սկսվի կոալիցիոն ուժերի կողմից աֆղանական բանակին ու հատուկ ծառայություններին Աֆղանստանի անվտանգության պատասխանատվության հանձնման վերջին փուլը: Դրա ստույգ ժամկետը համաձայնեցվելու է ՆԱՏՕ-ի ու Աֆղանստանի կառավարության միջև:

Ներկայումս Աֆղանստանի զինված ուժերն իրականացնում են հակաահաբեկչական օպերացիաների 80 տոկոսի հրամանատարությունը, իսկ փետրվարին այդ ցուցանիշը կհասնի 90 տոկոսի: Պլանավորված է, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանը լքելու են երկու տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031