
ԱՄՆ-ը ցանկանում է, որ Հայաստանն ու Թուրքիան բուժեն անցյալի վերքերը

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Հայաստանն ու Թուրքիան բուժեն անցյալի վերքերը և առաջ ընթանան դեպի ընդհանուր անվտանգություն ու բարգավաճում: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով ոչ վաղ անցյալում Սպիտակ տան կայքում նախաձեռնված ստորագրահավաքը՝ ի աջակցություն հայ-թուրքական սահմանի բացման.
«Դրա համար մենք Թուրքիայի խորհրդարանին կոչ ենք անում հնարավորինս շուտ աննել հաջորդ քայլը և վավերացնել հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում շարունակել ռեալ քայլերի ձեռնարկումը, ինչպիսիք են դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը և սահմանի բացումը, ինչը կարող է կարևոր դեր խաղալ հարևանների միջև կապերի ամրագրմանը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա ԱՄՆ-ը կարծում է, որ ստատուս քվոն անընդունելի է և շարունակում է ակտիվ դեր խաղալ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ կողմերին օգնելու համար գտնել հակամարտության խաղաղ և ամուր կարգավորումը»: