
Մոուրինյոն ոտքով հարվածել է իրեն լուսանկարել ցանկացող երկրպագուին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ անախորժության մեջ է ընկել։ Այս անգամ պորտուգալացի մասնագետը չի կարողացել զսպել իր էմոցիաները Մադրիդի «Մախադահոնդա» առևտրի կենտրոնում։
Կենտրոնի աշխատակիցներից մեկը պատմել է. «Մեր հաճախորդներից մեկը լուսանկարեց Մոուրինյոյին։ Դրան ի պատասխան՝ Ժոզեն ոտքով հարվածեց նրան և խլեց բջջային հեռախոսը։ Սակայն նրան ձերբակալեցին ոստիկանները և տարան բաժանմունք»։
Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն՝ Մոուրինյոն պնդել է, թե իրեն սադրել են։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը