Բաժիններ՝

Ռուսաստանի արտաքին պարտքը հասել է 624 միլիարդ դոլարի

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ 2012 թվականին Ռուսաստանի արտաքին պարտքն աճել է 83 միլիարդ 408 միլիոն դոլարով կամ 15.4 տոկոսով: 2013 թվկանի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պարտքը կազմել է 623 միլիարդ 963 միլիոն դոլար, մինչդեռ 2012 թվականի հունվարի 1-ին այդ ցուցանիշը կազմել է 540 միլիարդ 555 միլիոն դոլար:

Այս մասին են վկայում Ռուսաստանի բանկի տվյալները: Նշվում է, որ 2011 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանի արտաքին պարտքը կազմել է 488 միլիարդ 940 միլիոն դոլար, իսկ 2010 թվականի հունվարի 1-ին՝ 467 միլիարդ 245 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս