Բաժիններ՝

Հեռուստատեսային բանդիտիզմը նպաստում է երեխաների ագրեսիվությանը. մամուլ

«Հեռուստատեսություններով բանդիտիզմ, մարդկանց առևանգում, զենքի կիրառում ցուցադրելը նպաստում է երեխաների շրջանում ագրեսիայի դրսևորմանը: Երեխաները ցանկություն են ունենում նմանատիպ խաղերով զբաղվելու, էլ չեմ ասում, որ համակարգչով, օրինակ, բռնցքամարտի «արյունոտ տեսակները» դիտելը հանգեցնում է վարքի փոփոխությանը: Դեռահասության տարիքում չի կարելի առօրյան հագեցնել նման բաներով: Որքան էլ ծնողը պայքարի դրանց դեմ, երեխան, միևնույն է, մնում է տանը հեռուստացույց դիտում, նստում համակարգչի առջև և քիչ զբաղվում ֆիզիկական գործունեությամբ»,- aravot.am-ի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղազարյանը:

Նա կարծում է, որ ներկայումս երեխաները դադարել են բակային ավանդական խաղերով զբաղվել. «Հիշում եմ, որ մանկության տարիներին «7 քար» կամ «պախկվոցի» էինք խաղում, վազվզում, իսկ ողջ բակում ուրախություն էր տիրում: Հիմա երեխաները հրաժարվում են դրանցից: Ինչ վերաբերում է ծնողներին, մի մասը երեխաներին սպորտի է տանում: Թվում է, թե նրանք ինքնապաշտպանություն են սովորում, բայց սկսում են իրար ջարդել կամ դպրոցում մեկը մյուսի վրա «վերխ» վերցնել: Երբեմն ծնողներն են ստիպված խառնվում նման խնդիրներին: Հետևաբար, դպրոցներում համապատասխան մասնագետները պետք է զրույցներ անցկացնեն երեխաների հետ»:

Ռուզաննա Ղազարյանի խոսքով, ծնողները երեխայի հետ պետք է հաճախ տանից դուրս գան, ծանոթացնեն նրանց քաղաքին և հնարավորության սահմաններում այցելեն թատրոն, կինո»,- գրում է «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս