Բաժիններ՝

Նկատել են. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամները, ինչպես մեր թղթակցին հայտնել է ղեկավար Հայդի Թալիավինին, ՀՀ ԿԸՀ-ում բարձրացրել են ընտրացուցակներում առկա մարդկանց և ՀՀ առկա բնակչության թվերի բալանսի հարցը:

Հիշեցնենք, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հրապարակած նախնական` հունվարի 6-ի տվյալներով, 2013թ. նախագահական ընտրությունների ընտրական ցուցակներում ընտրողների թիվը հասել է 2 միլիոն 500 հազար 887-ի:

Մեր թղթակցի հարցին, թե` արդյո՞ք սա ռիսկային չէ արդար ընտրությունների տեսանկյունից, տիկին դեսպանը պատասխանել է. «Մեր տպավորությունն առայժմ այն է, որ ԿԸՀ-ն բավականին քայլեր ձեռնարկել է՝ հնարավորինս պահպանելու դրանց ճշգրտությունը: Ինչպես և ցանկացած այլ հարց, որ հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում, մենք այս հարցին ուշադիր հետևելու ենք և մեր եզրակացություններում կարտացոլենք մեր կարծիքը»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս