
21-րդ դարի լավագույն մարզիչն է Ալեքս Ֆերգյուսոնը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 21-րդ դարի լավագույն մարզիչների ցուցակը:
IFFHS-ն իր ցուցակը կազմելու համար հաշվի է առել 2001 թվականից հետո ամեն տարի մարզիչների հավաքած միավորները (1-20 միջակայքում): Ամեն տարի ցուցյ տված արդյունքների համար տրվող միավորները գումարվել են իրար, և որոշվել են ամենաշատ միավորներ ունեցող մարզիչները:
Առաջին հորիզոնականում է «Մանչեսթեր Յունայթեդի» շոտլանդացի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ով հավաքել է 180 միավոր: Երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, ով ունի 174 միավոր: Երրորդը ֆրանսիացի Արսեն Վենգերն է, ով գլխավորում է Լոնդոնի «Արսենալն» ու ունի 165 միավոր:
Առաջին տասնյակում են նաև իտալացի Ֆաբիո Կապելոն, իսպանացի Վիսենտե Դել Բոսկեն, արգենտինացի Մարսելո Բյելսան, հոլանդացի Գուս Հիդինգը, իտալացի Կառլո Անչելոտին, բրազիլացի Լուիս Ֆելիպե Սկոլարին և իսպանացի Ռաֆայել Բենիտեսը:
Ամբողջական ցուցակը կարող եք դիտել այստեղ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը