
Միլանը սենսացիա է պատրաստու՞մ

Իտալական մամուլի հաղորդմամբ, «Միլանը» կարող է սենսացիոն քայլ կատարել՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինելով Չեզարե Պրանդելիով։
Ilsussidiario.net-ի տվյալներով, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը կարող է իդեալական տարբերակ լինել «Միլանի» համար։ Ավելի վաղ իտալական ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ փորձել է հրավիրել Պեպ Գվարդիոլային, սակայն այդ մտադրությունը տապալվել է։
Պրանդելիի պայմանագիրը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված է մինչ Աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտը, ուստի նա մրցաշարից հետո կարող էր ստանձնել «Միլանի» ղեկը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը