Սնեյդերը պետք է 24 ժամվա ընթացքում պատասխանի Գալաթասարայի առաջարկին
«Գալաթասարայի» մարզական տնօրեն Բյուլենթ Թուլունը հայտնել է, որ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը պետք է 24 ժամվա ընթացքում պատասխանի թուրքերի առաջարկին։ Միլանցիները պատրաստ են 10 մլն եվրոյի դիմաց բաց թողնել հոլանդացուն։ Այժմ որոշումը պետք է կայացնի հենց ֆուտբոլիստը։
«Սպասում ենք Սնեյդերի պատասխանին։ Հույս ունենք, որ նա դրական պատասխան կտա»,- Թուլունի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը