Քչերը կարող են գնել Միչուին. Լաունդրուպ
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաունդրուպին չի անհանգստացնում թիմի նոր առաջատար Միչուի ապագան, ով դարձել է Եվրոպայի հայտնություններից մեկը։
Դանիացին կարծում է, որ իսպանացի կիսապաշտպանի արժեքն այնքան է բարձրացել, որ քիչ ակումբներ են ունակ վճարելու նման մեծ գումար։
«Շատ լավ գիտենք համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին։ Իսպանիայում ընդամենը 2 թիմ կարող է նման գումար ծախսել, Գերմանիայում՝ «Բավարիան»։ Ամեն դեպքում տարբերակները քիչ են»,- Լաունդրուպի խոսքերն է մեջբերում Soccerway-ը։
Դանիացի նաև ավելացրել է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում հեռանալ թիմից.
«Միչուին մեզ մոտ դուր է գալիս։ Չեմ անհանգստանում, քանի որ նա մեզ հետ կլինի առնվազն մինչ մրցաշրջանի ավարտը։ Ամռան մասին ոչինչ չեմ կարող ասել»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը