
Վրացի երգչուհին հերքել է Հայաստան տեղափոխվելու մասին լուրը

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ վրացի հայտնի երգչուհի Լելա Ցուրցումիան հերքել է նախօրեին ռուսական ԶԼՄ-ներով շրջանառության մեջ դրած այն տեղեկատվությունը, որ բնակության նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան:
Ըստ այդ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, Վրաստանից մեկնելուց առաջ՝ հունվարի 8-ին, երգչուհին հայտարարել է, թե Վրաստանում ըստ արժանվույն չեն գնահատել իր ստեղծագործությունները, ինչի համար էլ նա որոշել է դրսևորվել Վրաստանի սահմաններից դուրս:
Ցուրցումիան Վրաստանի Հանրային հեռարձակողի առաջին ալիքին հայտարարել է, որ ինքն այդպիսի մեկնաբանություն չի արել և չի լքել երկիրը՝ ընդգծելով, որ թերթերն ապատեղեկատվություն են տարածել իր մասին: