Բաժիններ՝

ԱՄՆ-ում բրիտանահպատակին մեղավոր են ճանաչել Իրանին հրթիռների բաղադրատարրեր վաճառելու փորձի մեջ

Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բրիտանահպատակ Քրսիտոֆեր Տապինը, որին արտահանձնել էին ամերիկյան Տեխաս նահանգ, մեղավոր է ճանաչվել Իրանին հրթիռների բաղադրատարրեր վաճառելու փորձի մեջ:

Նա փորձել է Իրանին վաճառել արծաթե-ցինկե մարտկոցներ, որոնք գործածվում են հակահրթիռային պաշտպանության հրթիռներում: Տապինը փորձել է դրանք Իրան հասցնել Ամստերդամի միջոցով, սակայն գնորդի դերում հանդես են եկել ամերիկյան Հետաքննություններ դաշնային բյուրոյի գործակալները:

Տեխասի դատարանը նրան մեղավոր է ճանաչել՝ տուգանելով 11.200 դոլարով և ազատազրկելով 33-ամսյա ժամկետով: Նշվում է, որ Տապինն իր ազատազրկումը կրելու է հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031