
Ռեալի անդամների 42%-ը կողմ է Մոուրինյոյի պաշտոնանկությանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գտնվում է ոչ միայն թիմի երկրպագուների, այլև ակումբի անդամների ճնշման տակ, ովքեր նույնպես կորցրել են իրենց վստահությունը պորտուգալացի մասնագետի հանդեպ, ինչի մասին խոսում է Sigma Dos գործակալության անցկացրած հարցումը։
Հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ Մոուրինյոն իր աշխատանքի համար ստացել է ընդամենը 6,68 բալ, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 9-ը։
Բացի այդ, 704 հարցվածների 42%-ը գտնում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչը մրցաշրջանի ավարտից հետո պետք է լքի ակումբը, մինչդեռ նախորդ տարի 95%-ը ցանկանում էր, որ Մոուրինյոն մնար «Ռեալի» ղեկին։ Հաղորդում է Guardian-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը