
Սիրիացի ապստամբները հայտարարել են ուղղաթիռային խոշոր բազայի գրավման մասին (տեսանյութ)

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբները մի քանի օրվա գրոհից հետո երեկ կարողացել են ներթափանցել Սիրիայի ռազմաօդային ուժերի «Թաֆթանազ» ուղղաթիռային բազա, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելյան հատվածում ընկած Իդլիբ քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա:
Youtube վիդեոհոսթինգում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, որ զինված ընդդիմադիրները վերահսկում են նվազագույնն այդ բազայի մի մասը: Թեև այդ բազայում մարտերը չեն դադարել և ճակատամարտն ավարտված չէ, այնուամենայնիվ այդպիսի պայմաններում բազան չի կարող նորմալ գործել:
Ապստամբների խոսքերով՝ բազայի գրոհի ժամանակ իրենք գործածել են ավելի վաղ ավար վերցրած զենիթային գնդացիրներ, հրետանային միջոցներ և տանկեր: Բազայի գրոհի ժամանակ գրանցված զոհերի քանակի մասին ոչինչ չի նշվում: Ապստամբները դեռ մի քանի ամիս առաջ էին փորձել գրավել այդ ավիաբազան, սակայն ձախողվել էին: