Օբամայի երդման արարողության ժամանակ Բեյոնսեն կատարելու է ԱՄՆ պետական օրհներգը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահայտ երգչուհի Բեյոնսեն կատարելու է ԱՄՆ պետական օրհներգը նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի երդման արարողության ժամանակ: Այն տեղի է ունենալու հունվարի 21-ին, դրանում ելույթ են ունենալու նաև Կելի Կլարկսոնը և Ջեյմս Թեյլորը:
Նշվում է, որ Բեյոնսեն և նրա ամսուսին, ռեփեր Jay-Z-ն ակտիվորեն աջակցել են Բարաք Օբամային թե՛ ներկայիս կամպանիայի ժամանակ, թե՛ 2008 թվականի նախագահական ընտրությունների կամպանիայի ժամանակ: Բեյոնսեն հանդես է եկել նաև Օբամայի առաջին երդման արարողության ժամանակ: Հենց նրա կատարած երգի տակ է ԱՄՆ նորընտիր նախագահն իր առաջին պարը պարել տիկնոջ Միշելի հետ: