ԱՄՆ-ը դեմ է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել ԵՄ-ի հետ իր հարաբերությունները վերանայելու Մեծ Բրիտանիայի պլանների կապակցությամբ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է անցկացնել հանրաքվե, որի արդյունքներով էլ երկրի քաղաքացիները կորոշեն, թե հետագայում ինչպես կառուցել ԵՄ-ի հետ իր հարաբերությունները:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է «բրիտանական ուժեղ ձայնով», որին կլսեն եվրոպացիները: Դիվանագետը կարծում է, որ հանրաքվեի արդյունքներով պաշտոնական Լոնդոնը կարող է վերադարձ կատարել մեկուսացման քաղաքականությանը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան մասնավորապես դեմ է հանդես գալիս ԵՄ-ում ընդհանուր բյուջե ձևավորելուն: