Գոլդ համարանիշներով Hyundai-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Hyundai մակնիշի 56 TT 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեպի Էջմիածին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթյա էլեկտրասյանը և մոտ 3 մ ասֆալտապատ տարածքից գլխիվայր շրջվել և հայտնվել է դաշտում:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով երեք երիտասարդներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Կուզնեցով 5-րդ շենքի 51-ամյա բնակիչ Բաբկեն Հովհաննիսյանի անվամբ: Ավտոմեքենան վերջինս է վարել, թե մեկ այլ անձ, և ովքեր են հիվանդանոց տեղափոխված անձինք՝ դեպքի վայր ժամանած և քննչական աշխատանքները ղեկավարած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Հայկ Մանանդյանի գլխավորությամբ ոստիկանությունը փորձում է պարզել:

Նշվում է, որ վթարի վայր են ժամանել մի քանի ավտոմեքենաներով և գոլդ համարանիշներով երիտասարդներ, ովքեր փորձել են ՃՈ աշխատակիցներին համոզել, որպեսզի վթարված ավտոմեքենան Ոստիկանության հատուկ պահպանման տարածք չտեղափոխվի: Սակայն նրանց դա չի հաջողվել, իսկ «Mercedes ML 350» մակնիշի 77 MՏ 777 համարանիշի ավտոմեքենայով մի քանի երիտասարդներ, որոնք փորձել են խոչընդոտել ոստիկանների աշխատանքը՝ գլխիկոր ճողոպրել են վթարի վայրից: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

8 1 2 3 4 5 6 7

Տեսանյութեր

Լրահոս