
ՖԻՖԱ-ն «կվերացնի» ֆուտբոլային գործակալներին

ՖԻՖԱ-ն մշակում է մի այնպիսի օրինագիծ, որն ակումբներին թույլ կտա առանց միջնորդությունների կապ հաստատել ֆուտբոլիստների հետ։
«Դա հեղափոխական օրինագիծ կլինի։ Դա ոչ միայն համաշխարհային ասպարեզի, այլև ազգային ասոցիացիաների համար օգնություն կլինի», – ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներից մեկի՝ Ժակ Անումի խոսքերն է մեջբերում Guardian-ը։
ՖԻՖԱ-ն որոշել է ոչ միայն սահմանափակել գործակալների, այլև «3-րդ կողմի» գործունեությունը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը