
Ուժգին ցրտերի պատճառով Ռուսաստանում մահացել է 170 մարդ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի մոտ 170 քաղաքացի դարձել են ուժեղ ցրտերի զոհ: Այս մասին հայտնել է բժշկական շրջանակներում եղած աղբյուրը:
Զոհված 170 անձանցից 1-ը երեխա է: Աղբյուրը, սակայն, չի մանրամասնել, թե երբ և երկրի որ շրջանում են գրանցվել ցրտահարության այդ դեպքերը: Նշվում է, որ Յակուտսկում ջերմաստիճանը նվազել է մինչև 49 աստիճան Ցելսիուս: Ցուրտ եղանակ է տիրում երկրի հյուսիսային շրջաններում:
Ուժգին ցրտերից հիմնականում տուժում են անօթևան անձինք: