Բաժիններ՝

ՀՖՖ-ն հերքում է. Կուբանից Մինասյանին առաջարկ չի եկել

Այսօր Izvestia.ru կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու:

Ըստ ռուսական կայքի, Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել էկրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի Վարդան Մինասյանը համատեղի ռուսական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները` համարելով, որ համատեղումը կխանգարի աշխատանքի արդյունավետությանը:

Չնայած, որ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը բազմիցս անդրադարձել է այս թեմային, սակայն, հաշվի առնելով, որ izvestia.ru-ի լուրը մեծ տարածում գտավ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներում, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը կրկին հերքում է այն` տեղեկացնելով, որ Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել եւ նման խոսակցությունները պարզապես բուլվարային խոսակցություններ են:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս