Բաժիններ՝

2012 թվականին Ադրբեջանում ականների պայթյունից տուժել է 22 մարդ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Ադրբեջանում գրանցվել է ականների ու արկերի 18 պայթյուն, ինչի հետևանքով տուժել է 22 մարդ: Այս մասին հայտնել է Ադրբեջանական ազգային ականազերծման գործակալությունը (ANAMA):

2012 թվականին ANAMA-ի մասնագետներն ականազերծել են 32.819.864 քառակուսի մետր, որում հայտնաբերվել է 11.364 ական և չպայթած արկ: Նշվում է, որ ANAMA-ն իր գործունեությունը սկսել է 1990-ական թվականների վերջից և ցայժմ հայտնաբերել է 676.170 ական և չպայթած ական:

Հիշեցնենք, որ ողջ 2012 թվականին ադրբեջանական մամուլը բավական հաճախ էր գրում շփման գծի մոտ գտնվող ադրբեջանցի զինծառայողների կողմից ականների վրա պայթելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս