Ադրբեջանցի նորակոչիկին դաժանաբար սպանել են (18+ տեսանյութ, լուսանկարներ)
«168.am»-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ հունվարի 8-ին մահացել էր ադրբեջանական բանակի նորակոչիկ Ջեյհուն Գուբատովը, որը ծառայում էր Դաշքեսանի զորամասում: Դատաբժշկական փորձաքննությունը «ցույց էր տվել», որ զինծառայողը մահացել է սրտի անբավարար աշխատանքի պատճառով:
Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթը հայտնում է, որ զինծառայողի մայրը պնդում է, որ իր որդուն սպանել են՝ նրա նկատմամբ գործադրելով բռնություններ: Զոհված զինծառայողի հարազատները դիահերձարանում կատարված լուսանկարներն ու տեսանյութը փոխանցել են «Ազադլըղ» թերթին, որը հայտնի է իր ընդդիմադիր կողմնորոշմամբ:
Այդ լուսանկարներից պարզ է դառնում, որ նորակոչիկ զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և սպանվել, իսկ նրա մայրը չի ստում: Նշվում է, որ շարքային Գուբատովն ընտանիքի միակ զավակն էր և ադրբեջանական բանակ էր զորակոչվել 2012 թվականի հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ադրբեջանական բանակում լայն տարածում են գտել զինծառայողներին սպանելը և դրանից հետո սպանված զինծառայողների առողջ օրգանները բավական բարձր գնով վաճառելը:
Ստորև ներկայացված տեսանյութն ու լուսանկարները պարունակում են առանձնակի դաժանության տեսարաններ: