Իրանը նախապայման է ներկայացրել իր միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցելու համար
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն այսօր նախապայման է ներկայացրել իր միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ տարվող բանակցություններին մասնակցելու համար:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը, մասնակցելով իրանցի սպանված ատոմագետների հիշատակման արարողությանը, հույս է հայտնել, որ Իրանը, «Վեցյակը» և ԱԷՄԳ-ը կարող են պայմանավորվածության գալ Իրանի միջուկային ծրագրի հարցում:
Ապա Մեհմանպարաստը տվյալ հարցում նախապայման է ներկայացրել՝ ընդգծելով, որ եթե արևմտյան երկրները ճանաչեն ուրան հարստացնելու Իրանի իրավունքը, ապա իրենք կթույլատրեն ԱԷՄԳ-ի տեսուչների մուտք «Փարչին» համալիր: Մեհմանպարաստը հավելել է, որ «Վեցյակի» և ԱԷՄԳ-ի հետ տարվող բանակցությունները տարբերվում են միմյանցից:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ը կասկածում է, թե Իրանը «Փարչինում» իրականացնում է միջուկային մշակումներ: