
Մոուրինյոն` 2012-ի լավագույն ակումբային մարզիչ. IFFHS

Մադրիդի «Ռեալի» Ժոզե Մոուրինյոն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2012 թվականի լավագույն ակումբային մարզիչ:
Երկրորդ տեղում է Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն, իսկ երրորդում` «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Առաջին տասնյակում են Խոսեպ Գվարդիոլան, Տիտեն, Յուպ Հայնկենսը, Ալեքս Ֆերգյուսոնը, Յուրգեն Կլոպը, Մարսելո Բյելսա և Ռոբերտո Մանչինին:
Ամբողջական ցուցակը կարող եք գտնել այստեղ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը