
24-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է պատին և տեղում մահացել (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Հակոբյանը, վարելով «Վազ 2107» մակնիշի 32 ՏՍ 685 համարանիշի ավտոմեքենան, դեպի Արարատի մարզ ընթանալիս բախվել է Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 88 տան պատին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ավտովթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նշվում է, որ մահացածն ամուսնացած էր, ուներ մեկ երեխա:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք: