Թող Մոուրինյոն Սելտայի հետ խաղի ժամանակ խաղադաշտ դուրս բերի 3-րդ դարպասապահին. երկրպագուներ
«Սելտայի» երկրպագուները «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման նախօրեին իրենց կարծիքն են արտահայտել «արքայական» ակումբի ներսում կատարվող իրադարձությունների։
Հիշենցնենք, որ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի առաջնության 17-րդ և 18-րդ տուրերում պահեստայինների նստարանին էր թողել աշխարհի լավագույն դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Դա մեծ դժգոհություններ էր առաջացել և վերջին հանդիպման ժամանակ մադրիդցիների երկրպագուները սուլել էին պորտուգալացի մասնագետին։
«Այն ,ինչ անում է Մոուրինյոն Կասիլյասի հանդեպ, պարզապես անարգանք է։ Սակայն, ամեն դեպքում կցանկանայինք, որ «Սելտայի» հետ խաղում նա խադաշատ դուրս բերեր թիմի 3-րդ դարպասապահին»,- «Սելտայի» երկրպագուների խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը