
Բրազիլիայի մարմնավճառները կազմ ու պատրաստ կսպասեն Աշխարհի առաջնությանն ու Օլիմպիադային

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրազիլացի մարմնավաճառները 2014 թվականին երկրում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից և 2016 թվականին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերից առաջ որոշել են տիրապետել օտար լեզուների՝ իրենց հաճախորդներին ավելի լավ հասկանալու համար:
«Գիշերային թիթեռնիկներին» անգլերեն և ֆրանսերեն սովորեցնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Մինաս Ժերայս նահանգում մարմնավաճառների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ասոցիացիաներից մեկը: Նշվում է, որ արդեն իսկ այդ դասընթացներին մասնակցելու համար գրանցվել է 20 մարմնավաճառ:
Ակնկալվում է, որ ֆուտբոլային մրցաշարի մոտենալու հետ մեկտեղ կտրուկ կավելանա «ուսանողուհիների» քանակը: Կազմակերպիչները վստահ են, որ իրենց կհաջողվի անգլերենով ու ֆրանսերենով բացատրվելու հմտություններ փոխանցել նվազագույնը 300 մարմնավաճառի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը