Եթե ինձ հաջողվի սկսել շատ գոլեր խփել, ապա մարդիկ կսկսեն խոսել, որ հին և բարի Ջերարդը վերադարձել է. Լիվերպուլի ավագ
«Լիվերպուլի» առաջատար Սթիվեն Ջերարդը դժգոհ է իր մարզավիճակից և այն արդյունքներից, որը ցուցադրում է թիմը։
«Խառը զգացումներ ունեմ ընթացիկ մրցաշրջանի հետ կապված։ Այս տարի անհավանական արդյունքի հասա՝ 600 խաղ «Լիվերպուլի» և 100՝ Անգլիայի հավաքականի կազմում։ Սակայն վատ մեկնարկը և ընթացիկ արդյունքները չեն կարող չտխրեցնել ինձ։
Նույնը կարող եմ ասել մարզավիճակիս մասին։ Մի քանի փայլուն հանդիպում եմ անցկացրել, սակայն դեռևս չեմ կարողանում բավականին շատ գոլեր խփել։ Քո խաղի մասին հասարակության կարծիքը կախված է նաև խփածդ գոլերի քանակից։
Եթե ինձ հաջողվի սկսել շատ գոլեր խփել, ապա մարդիկ կսկսեն խոսել, որ հին և բարի Ջերարդը վերադարձել է»,- Սթիվենի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը