Բաժիններ՝

Ի՞նչ պատասխան է տալու առաջին նախագահը Մարտի 1-ի զոհերին և նրանց հարազատներին. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Իսկ ի՞նչ պատասխան պետք է տա առաջին նախագահն այն մասսաներին, որոնք իրեն հավատացել են և, ցավոք, դեռ հավատում են: Ի՞նչ պատասխան պետք է տա այն 10 զոհերին և նրանց հարազատներին, ովքեր անմեղ տեղը զոհվեցին՝ նաև այս իշխանությունների հաբռգած լինելու պատճառով:

Բայց այդ մարդիկ առաջին նախագահի ետևից էին գնում, ու նա պարտավոր էր նրանց կողքին կանգնել. եթե ժամանակին այդպես վարվեին Կամոն, Ստեփան Շահումյանը և մյուսները, ապա հաստատ համոզված եմ, որ 1917 թվականի հեղափոխությունը կձախողվեր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ խոսելով առաջիկա նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի չմասնակցության մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս