Բաժիններ՝

2010-2012 թվականներին Աֆղանստանում վիրավորվել է 93 վրացի զինծառայող

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2010-2012 թվականներին Աֆղանստանում վիրավորվել է 93 վրացի զինծառայող: Այս տեղեկատվությունը հրապարակել է Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը:

Նշվում է, որ 2010 թվականին վիրավորվել է 20 զինծառայող, 2011 թվականին՝ 44 զինծառայող, իսկ 2012 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ՝ 29 զինծառայող: Վրաստանն Աֆղանստանում տարվող խաղաղապահ օպերացիաներին մասնակցում է 2009 թվականի նոյեմբերից:

Ներկայիս դրությամբ Աֆղանստանում է գտնվում ավելի քան 1600 վրացի զինծառայող: Աֆղանստանում զոհվել է 19 վրացի զինծառայող, որոնցից 8-ը՝ 2012 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031