Բաժիններ՝

Սաշիկն ու իր ընտանիքը. մամուլ

«2012 թվականի հունվարի 10-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի կրտսեր որդու` Նարեկի հարսանիքը: Նարեկ Սարգսյանը, որը նախկինում ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի փեսան էր, ամուսնացավ Հասմիկ անունով աղջկա հետ: Հասմիկը «Հայաստան» տոնավաճառի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռնուհին է»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.

«Հիշեցնենք, որ անցած տարի համացանցում, մասնավորապես Kamoblog կոչվող ժամանցային տիրույթում հայտնվել էր տեղեկություն ապրիլի 22-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած մի իրադարձության մասին: Այդ օրը պողոտայում հայտնվել էր մի հսկայական ծաղկեփունջ, որն ուղղված էր եղել պողոտայում բնակվող մի աղջկա: Ժամանցային կայքում գրառումներից պարզ էր դարձել, որ հսկայական ծաղկեփունջն իր նշանածին է նվիրել Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի կրտսեր որդին: Kamoblog-ում նշվում էր նաև, որ ծաղկեփնջի արժեքը կարող էր հասնել մոտ 10 միլիոն ՀՀ դրամի:

«ՉԻ» տեղեկություններով, վերջերս Նարեկ Սարգսյանի կինը` Հասմիկը, նրանից բաժանվել է: Ի դեպ` Հասմիկի ծնողները նրան արդեն դուրս են ուղարկել երկրից` Նարեկի հետ «առերեսումները» բացառելու նպատակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս