
Երգ` նվիրված Սերժ Սարգսյանին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայումս նոր երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում: Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է «Շարմ» հոլդինգի տնօրեն, պրոդյուսեր Ոուբեն Ջաղինյանը:
Տեսահոլովակը նկարահանում է հենց «Շարմ» հոլդինգը: Ջաղինյանը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, թե ովքեր են երգի կատարողները, ովքեր են նկարահանվում տեսահոլովակում, համարելով, որ այդ տեղեկատվությունը տրամադրելը կոռեկտ չէ: Նա միայն ասել է, որ երգը, որի հիման վրա տեսահոլովակը ստեղծվում է, նվիրված է Սերժ Սարգսյանին:
Ռ. Ջաղինյանը մեր թղթակցին հայտնել է նաև, որ «Շարմը» չի զբաղվում Սերժ Սարգսյանի ամբողջ քարոզարշավով: Ընկերությունը որոշ հատվածի պատասխանատվություն է միայն վերցրել և սահմանափակվել տեսահոլովակ նկարահանելով: Իսկ ամբողջ քարոզարշավի պատասխանատվությունը, ինչպես տեղեկացնում են ՀՀԿ-ից, կիսում են մի քանի ՀՀԿ-ականներ»: