Չելսին ու Մանչեսթեր Սիթին կպայքարեն Մոդրիչի համար
Ընդամենը կես տարի առաջ Մադրիդի «Ռեալը» մեծ գումարով ձեռք բերեց «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, սակայն խորվաթ ֆուտբոլիստը, ինչպես երևում է, դժգոհ է թիմում իր կարգավիճակից։ Հայտնում է Marca-ն։
Թեև խորվաթ ֆուտբոլիստն Իսպանիայի գործող չեմպիոնի կազմում մասնակցել է 20 հանդիպման, Մոդրիչն այդպես էլ չկարողացավ ընդունվել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով այս պահին հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ Լոնդոնցիները երկար ժամանակ է, ինչ ցանկանում են ձեռք բերել Մոդրիչին, և այժմ՝ Ֆրենկ Լեմպարդի հեռանալուց հետո այս տրանսֆերը կարծես հարցի կատարյալ լուծում է «Չելսիի» համար։ Իր հերթին, «Սիթին» կփորձի մեծ գումարներով գայթակղել Մոդրիչին՝ իր կազմը հարստացնելով հերթական աստղով։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը