Բաժիններ՝

Նոր կառավարության մեղքով տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ նոր կառավարության մեղքով շատերը զրկվել են աշխատանքից.

«Ես նոր եմ վերադարձել ԱՄԷ-ից և մշտապես ցանկացել եմ, որ Վրաստանը նույնպես լինի նմանատիպ գեղեցիկ ու զարգացած երկիր: Մենք գործնականում հասել ենք այն սահմանին, որտեղից սկսվում է այդ զարգացումը: Թբիլիսիի կենտրոնում պետք է կառուցվեր 40 հարկանի հյուրանոց, որն աշխատանքով ապահովելու էր մեր 20.000 համաքաղաքացիներին:

Դա պետք է կառուցվեր օտար ներդրումների հաշվին, սակայն երբ ես դեռ ԱՄԷ-ում էի, ինձ հայտնեցին, որ Վրաստանի նոր կառավարությունը որոշել է կասեցնել այդ նախագիծը: Դա նշանակում է, որ մտացածին պատրվակի պատճառով 20.000 մարդ զրկվեց աշխատանքից: Բացի այդ, հունվարի 1-ին պետք է սկսվեր Խոբիսցկալիի հիդրոէլեկտրակայանի կառուցումը, սակայն դժբախտաբար այդ նախագիծը նույնպես դադարեցված է:

Նույն կերպ կանգնեցված է Թբիլիսիի օդանավակայանի նոր թռիչքուղու կառուցումը, որին մենք ձեռնամուխ էինք եղել դեռ մի քանի ամիս առաջ: Եթե այն չկառուցվի, ապա Վրաստանը կկորցնի հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ: Այսինքն, մեր քաղաքացիները կզրկվեն եկամուտներից: Խոբիսցկալիի հիդրոէլեկտրակայանը պետք է ստեղծեր հավելյալ 10.000 աշխատատեղ: Մի խոսքով ամանորյա օրերին ես իմացա, որ մեր մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ զրկվել են աշխատանքից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս