ԱՄՆ-ը հերքել է սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին տեղեկատվությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հերքել է այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ը ռազմական օգնություն է ցուցաբերում սիրիացի ապստամբներին.

«Սիրիական հակամարտություններում զոհերի քանակի աճը չի ազդել ԱՄՆ դիրքորոշման վրա՝ Սիրիայում ընդդիմադիր խմբավորումներին ռազմական օգնություն տրամադրելու համար: Մենք շարունակում ենք հավատալ, որ ներկայումս ԱՄՆ-ի համար ճիշտ ուղղությունը պատժամիջոցների միջոցով սիրիական վարչակարգի վրա ճնշում գործադրելն է, ընդդիմությանը ոչ ռազմական աջակցության տրամադրումը, այլ օգնություն ցուցաբերող ուժերի հետ կոորդինացիան, ինչպես նաև հումանիտար օգնության ցուցաբերումը:

Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, սարսափելի աղետ է, որի համար արմատական պատասխանատվություն է կրում հենց Ասադի վարչակարգը: Եթե նա (Ասադը) ասի «օկ», ես դադարեցնում եմ բռնությունները, ես պատրաստ եմ մի շարք ներկայացուցիչներ ուղարկել (ընդդիմության հետ) քննարկումներ անցկացնելուն, ապա դա կլիներ մեծ քայլ»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ԱՄՆ-ն Ասադի ներկայացրած հակամարտության կարգավորման խաղաղ պլանը որակել էր որպես «իրականությունից կտրված»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031