
Անշարժ գույքն էլի էժանանում է. մամուլ

«Հայաստանում անշարժ գույքը շարունակում է արժեզրկվել: Այդ մասին վկայում են ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի` վերջերս հրապարակած պաշտոնական տվյալները: Անշարժ գույքն էժանանում է ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Օրինակ` Երևանում բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետրի միջինացված գինը 2012 թվականի նոյեմբերին, ըստ անշարժ գույքի պետական կադաստրի, կազմել է 649 դոլար, այն դեպքում, երբ 2011 թվականին գինը 675 դոլար էր:
Այսպիսով, միայն մեկ տարվա ընթացքում Երևանում բնակարաններն էժանացել են մոտ 4 տոկոսով: Բացի այն, որ նվազել են գները, արձանագրվել է նաև բնակարանների առքուվաճառքի թվի կտրուկ նվազում: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2012 թվականի նոյեմբերին Երևանում վաճառված բնակարանների թիվը 17.6 տոկոսով ավելի քիչ է եղել, քան 2011-ի նույն ժամանակահատվածում: Սա ուղղակիորեն արտացոլում է Հայաստանի սոցիալ-տնտեսական տխուր իրավիճակը»: