
Միջազգային պատժամիջոցների պատճառով իրանական նավթի արտահանումը նվազել է 40 տոկոսով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` միջազգային պատժամիջոցների պատճառով նախորդ 9 ամիսների ընթացքում իրանական նավթի արտահանումն անկում է ապրել 40 տոկոսով, իսկ դրանից ստացվող եկամուտները՝ 45 տոկոսով:
Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին երեկ խորհրդարանում հանդես է եկել իր գերատեսչությունում տիրող իրավիճակի մասին զեկուցմամբ: Ըստ այդ զեկույցի՝ Իրանում նոր տարվա սկսվելուց (2012 թվականի մարտի վերջեր) հետո նավթի վաճառքի ծավալը նվազել է 40 տոկոսով, իսկ դրանից ստացվող շահույթի ծավալը՝ 45 տոկոսով:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, թե միջազգային պատժամիջոցները զգալի վնաս չեն պատճառել իրանական նավթի արտահանմանը: ԵՄ-ի անդամ երկրներն իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք էին դրել 2012 թվականի հունվարի 23-ին, որն ամբողջությամբ ուժի մեջ էր մտել 2012 թվականի հուլիսի 1-ին: