Բաժիններ՝

Առատ ձյան պատճառով փակվել է Անդրկովկասյան մայրուղին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Անդրկովկասյան մայրուղին փակվել է Հյուսիսային Օսիայում տեղացած առատ ձյան պատճառով: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ գիշերը հանրապետությունում սկսել է առատ ձյուն տեղալ, ինչի հետևանքով լանջերին ձյան ծածկույթի մակարդակը կազմել է ավելի քան 80 սանտիմետր: Առկա է ձնահյուսերի վտանգ: Տեսանելիության վատ պայմանների պատճառով այսօր չի իրականացվելու լեռների հրետակոծում՝ ձնահյուսի վտանգը վերացնելու համար:

Բացի այդ, եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է նաև Ռազմավիրական ճանապարհը, այստեղ վարորդների համար ստեղծվել է հատուկ կենտրոն՝ ցրտից պաշտպանվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս