Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները կհամալրվեն մարտական նոր մեքենայով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ներկայումս դիտարկում է բազմաֆունկցիոնալ զրահատրանսպորտի արտադրման հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Վերջինիս խոսքերով՝ իրենք մտադիր են երկրի հետախուզական ստորաբաժանումների սպառազինությունը համալրել մարտական հետախուզական-պարեկային նոր մեքենայով: Այն ունենալու է 23 միլիմետր տրամաչափի հրանոթ, երկու գնդացիր, նռնականետ և այլ սպառազինություն:

Մեքենան նախատեսված է ցամաքային և օդային ուժերի ու միջոցների դեմ մարտեր մղելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031