
Հավով ապուրը պայքարում է մրսածության դեմ

Գիտնականներն ապացուցել են, որ մրսածության ժողովրդական բուժման ամենատարածված միջոցներից մեկը՝ հավով ապուրն, իրոք օգնում է պայքարել մրսածության դեմ: Ինչպես հաղորդում է Dailymail-ը, հավով ապուրն օգնում է պայքարել մրսածության դեմ միայն վարակի վաղ շրջանում:
Հետազոտությունն իրականացրել են Նեբրասկայի համալսարանի գիտնականները: Հավով ապուրի ազդեցությունը մրսածություն ունեցող մարդու վրա գիտնականները ստուգել են 15 կամավորների վրա: Գիտնականները պարզել են, որ հավով ապուրի մեջ պարունակվող հատուկ նյութն ակտիվացնում է էթի պաշտպանական մեխանիզմը, որը թույլ չի տալիս վարակին թափանցել օրգանիզմ: Գիտնականները նաև նշել են, որ հավով ապուրը ավելի էֆեկտիվ է, քան հավով բուլյոնը, քանի որ հավի ու բանջարեղենի մեջ պարունակվող օգտակար նյութերը կոմպլեքս ազդեցություն են թողնում մրսած մարդու օրգանիզմի վրա: