Բաժիններ՝

Ֆրանսիայում վրացի գողին բռնել են ականջի հետքի միջոցով

Լիոնի ոստիկանությունը ականջի հետքերով կարողացել է հայտնաբերել Վրաստանի՝ 26-ամյա մի քաղաքացու, որը մասնակից է եղել մոտ 80 բնակարանների գողության դեպքերին։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։

Բանն այն է, որ ականջի թողած հետքը՝ մատնահետքի նման, ունիկալ է և ոչ ոքի մոտ չի կրկնվում։ Հանցագործը մինչև տուն մտնելը ականջը կպցրել է դռանը, որպեսզի լսի՝ տանը մարդ կա թե ոչ։ Ըստ ոստիկանների՝ այդ մեթոդը հին է, սակայն բավականին արդյունավետ։

Սակայն ինչպես պարզվում է՝ արդյունավետ է եղել ոչ միայն գողերի, այլև ոստիկանների համար։ Լիոնի իրավապահները ականջի հետքերով կարողացել են հայտնաբերել բնակարանագողին և նրա 3 հանցակիցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս